Ռուսաստանը գիշերը խոցել է 777 ուկրաինական անօդաչու թռչող սարք․ զոհվել է երկու մարդ

Written by

in

Անցած գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ ուժերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի, Կալուգայի, Վորոնեժի, Տուլայի, Ռյազանի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Ռոստովի, Սամարայի մարզերի, Պերմի երկրամասի, Մարի Էլի Հանրապետության, Ղրիմի, Ուդմուրտիայի Հանրապետության տարածքների, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի ջրատարածքների վրա որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 777 անօդաչու թռչող սարք։

Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման հետևանքով Տուլայի մարզում զոհվել է երկու մարդ, հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը։

Նշվում է նաև, որ գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել օդային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով։

Արդյունքում խոցվել են՝

Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներ և լոգիստիկ կենտրոններ, որոնք ներգրավված են անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահպանման մեջ,

տվյալների մշակման կենտրոններ Կիև քաղաքում, ինչպես նաև Կիևի, Խմելնիցկիի և Դնեպրոպետրովսկի մարզերում,

Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներ, որոնք ապահովում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռների բեռնաթափումն ու պահպանումը,

ծովային նավեր, որոնք իրականացնում են Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական բեռների և վառելիքաքսուքային նյութերի մատակարարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts