ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփնանդրադարձել է Իրանի դեմ ռազմական գործողություններին և չի բացառել հետագա հարվածների հնարավորությունը։
Լրագրողի հարցին, թե ինչու ԱՄՆ-ը չի գնում Իրանի դեմ գործողությունների «մինչև վերջ», Թրամփը պատասխանել է, որ հնարավոր է՝ հաշվի է առնում ընտրությունների գործոնը։
«Գուցե ես դա չեմ անում ընտրությունների պատճառով»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Լրագրողը նաև հարցրել է, թե ինչպես է Իրանը դեռ կարողանում հրթիռներ արձակել, եթե, ըստ Թրամփի, իրանական ռազմական հնարավորությունները մեծապես ոչնչացվել են։
«Նրանք միշտ կարող են հրթիռներ արձակել։ Նրանք դրանցից շատ ունեին և միշտ որոշակի քանակությամբ հրթիռներ կունենան»,- պատասխանել է Թրամփը։
Իրանի կողմից միջուկային զենք ունենալու հնարավորության մասին խոսելիս Թրամփը նշել է, որ այդ դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլիներ Թեհրանի հետ ավելի այլ կերպ հարաբերություններ կառուցել։
«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, մենք կզանգահարեինք և կասեինք․ «Պարոն, գուցե հանդիպե՞նք, հնարավոր է՝ կարողանանք միասին ինչ-որ բան քննարկել»։ Մենք նրանց հետ շատ այլ կերպ կվարվեինք»,- ասել է նա։
Թրամփին նաև հարցրել են, թե ինչ կասի այն երիտասարդներին, որոնք աջակցել էին իրեն 2024 թվականի ընտրություններում և այժմ, ըստ լրագրողի, հիասթափված են։
«Նրանք դեռ աջակցում են ինձ»,- պատասխանել է Թրամփը։
Նրա խոսքով՝ իր աջակիցները հիասթափված չեն, այլ «շատ հպարտ են», որ ինքը թույլ չի տալիս Իրանին միջուկային զենք ձեռք բերել։
Իսկ այն հարցին, թե արդյոք Իրանի հետ կապված որևէ բանի համար ափսոսում է, Թրամփը պատասխանել է․ «Ես չեմ հավատում «ափսոսանք» բառին»։
Leave a Reply