Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 33-ամյա վարորդը ծեփամածիկով բարձված «Isuzu» մ

Written by

in

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում 33-ամյա Սարգիս Փ.-ն իր վարած «Isuzu» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Ղալամյանը և Արայիկ Բադալյանը։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը բարձված է եղել ծեփամածիկով։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *