Սիմոնյանն ու ՀՀ-ում առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

Written by

in

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի եւ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts