Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, նա բժիշկների ուղեկցությամբ բերվել է դահլիճ

Written by

in

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, շտապօգնության բժիշկների և ՔԿԾ աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Խաչատրյանը, որը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, հայտնում է նրա պաշտպանական թիմը։

«Նա սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։

ՄԻՊ միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել»,- ասված է հայտարարության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *