Սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամուս գյուղի տներից մեկին կից ավտոտնակում ավտոմեքենա է այրվում։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 71-ամյա Վարուժան Հ․-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են հանգամանքները։
Leave a Reply