ԱՄՆ զինված ուժերը սեպտեմբերի 9-ին հերթական հարվածն են հասցրել Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութերի ապօրինի շրջանով զբաղվող նավին։ Հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը:
Հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «արագընթաց նավը գործել է Կարիբյան ծովում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիների շրջանում»։
«Հաստատված հետախուզական տվյալները վկայում էին նավի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ակտիվ ներգրավվածության մասին», — հայտնել է հրամանատարությունը։
Ըստ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանը հարձակումների մեկնարկից ի վեր ԱՄՆ զինված ուժերի կողմից ենթադրաբար թմրանյութերի մաքսանենգների կողմից օգտագործվող նավերի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ։
Բացի այդ, 2026 թվականի օգոստոսի վերջից ԱՄՆ զինված ուժերը խորտակել են մի քանի նավ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ծառայել են որպես լողացող վառելիքավորման կայաններ Էկվադորի «Լոս Չոներոս» նարկոկարտելի համար։Հարավային հրամանատարության հայտարարությունների համաձայն՝ այդ նավերում գտնվող մարդկանց փոխանցել են Էկվադորի իշխանություններին։
դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Leave a Reply