Փաշինյանն ու Մակրոնը կարեւորել են խաղաղության ամրապնդումը

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված հետեւողական քայլերի իրականացման կարեւորությունը:

Նրանց հանդիպումը կայացել է սեպտեմբերի 9-ին Փարիզում: Էմանյուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահը կարեւորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին: 
Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *