Իմ սուբյեկտիվ գնահատականն ու մտահոգությունը ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի ոչ իրավաչափ գործելաոճի, անհիմն քաշքշուկների և կամայականությունների վերաբերյալ։
Այսօր քննիչի հերթական կամայական,ոչ իրավաչափ գործելաոճին է բախվել է իմ վստահորդը։ Իմ՝ որպես փաստաբանի կողմից ներկայացված բողոքի հիման վրա, քննիչը վերջապես երեկ կայացրել է որոշում՝ քաղաքացուն վերադարձնելու առգրավված տրանսպորտային միջոցը և բանկային քարտերը։ Թվում էր, թե հարցը լուծված է, բայց այստեղ սկսվում է իսկական իրավական «բյուրոկրատիկ>> քաշքշուկը։ Քննիչը երեկոյան զանգահարել է քաղաքաքցուն և հրահանգել հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 09:30-ին, ներկայանալ քննչական մարմին՝ ավտոմեքենան ստանալու համար։ Ժամանակին ներկայացած քաղաքացուն քննիչը չի ընդունել և քաղաքացուն սպասեցրել է շուրջ 40 րոպե։ 40 րոպե սպասեցնելուց հետո, քննիչն ի վերջո ընդունել է քաղաքացուն հայտնելով, որ մեքենան այսօր չի վերադարձվելու։ Ըստ քննիչի՝ ինքը նոր միայն գրություն է ուղարկել, որպեսզի քաղաքացին մեքենան ստանա հաջորդ օրը, այն էլ՝ ուշ երեկոյան ժամը 17:00-ին։ Չնայած առկա որոշմանը՝ քննիչը չի վերադարձրել նաև քաղաքացու բանկային քարտերը՝ հնչեցնելով իրավական որևէ տրամաբանությունից զուրկ, անհասկանալի բանավոր պատճառաբանություններ։ Այս գործելաոճը ոչ այլ ինչ է, քան, քաղաքացուն միտումնավոր անհարմարությունների պատճառում։
Հ․Գ Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է գործել բացառապես օրենքի շրջանակներում, այլ ոչ թե առաջնորդվել անձնական հայեցողությամբ կամ քաղաքացուն «պատժելու» մոլուցքով։ Կոչ ենք անում վարույթն իրականացնող մարմնին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ հարգելով անձի արժանապատվությունը, իրավունքներն ու օրինական շահերը
Leave a Reply