|
«Նոյեմբերի 1-ից ամբողջովին կգործարկվի կենսաչափական համակարգը»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացից։
«Այդ օրանից քաղաքացիներին կկարողանանք գրանցել՝ բիոմետրիկ անձնագրերի տրամադրման համար։ Բազմաթիվ գրասենյակներ ենք ունենալու թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատշաճ գործարկման ենթական կլինեն»,- նշեց նախարարը՝ նաև տեղեկացնելով, որ նույնականացման քարտերի տրամադրման համար սահմանվել է 5950 դրամ վճար, իսկ կենսաչափական անձնագրերի տրամադրման համար 28 650 դրամ։
|
Մանրամասները՝տեսանյութում
Leave a Reply