Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին | Քաղաքականություն

Written by

in

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական երկկողմ հարաբերություններին՝ գոհունակությամբ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող մի շարք հարցեր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *