Ուկրաինական խնդրի կարգավորման որևէ ծրագիր չկա. Պեսկով |

Written by

in

Կրեմլում նպատակադրված չեն հանրային ձևաչափով քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորմանը վերաբերող հնարավոր կետերը,- հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների շփումներից հետո առաջիկա շաբաթներին հնարավորություն կստեղծվի մշակելու ճանապարհային քարտեզ՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու համար:

«Մենք չէինք ցանկանա և հանրային ձևաչափով չենք քննարկի որևէ կետ»,- ասել է Պեսկովը։

Նա հստակեցրել է, որ այս պահին կարգավորման վերաբերյալ որևէ ձևակերպված ծրագիր չկա, սակայն կա ընդհանուր քաղաքական ցանկություն՝ վերսկսելու եռակողմ բանակցությունները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *