Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Written by

in

Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանը հյուսիսից հարավ սահմանազատելու աշխատանքներ իրականացնելու մասին։

Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։

Բայրամովը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմից պետական սահմանազատման հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների հանդիպումներն ու քննարկումները պարբերաբար անցկացվում են։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես ղեկավարում է փոխվարչապետը»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև մի շարք հանդիպումներ են անցկացվել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։

«Պայմանավորվածություն կա այն հարցում, թե որ ուղղությունից պետք է սկսվի և այնուհետև շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի ավելի բարդ՝ հյուսիսային հատվածից»,- հայտարարել է Բայրամովը:

Նա հավելել է, որ ավելի կոնկրետ մանրամասները կքննարկվեն անհրաժեշտության դեպքում և համապատասխան ժամանակին, բնակավայրերին առնչվող հարցերը քննարկումների արդյունքում կլուծվեն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts