Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է. ՊԵԿ նախագահ |

Written by

in

Համախառն ներքին արդյունքի մեջ հաշվարկվող չդիտարկվող տնտեսությունը, այսինքն՝ ստվերը, մեր երկրում 20 տոկոսի շրջանակներում է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

Նա վստահեցրել է, որ 2016 թվականի հետ համեմատած՝ այսօր Հայաստանում ստվերի շրջանառությունը կրկնակի ընկել է:

ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև ստվերային հնարավոր եկամուտներին:

«Եթե, ասենք, 10 տարվա հորիզոնի մեջ նայենք, այն ժամանակ 6-7 տոկոս էր մեր ՀՆԱ-ի մեջ այդ ցուցանիշը, հիմա հասել է 2-3 տոկոսի շրջանակների: Այսինքն՝ մեր գործն է դա՝ ստվերը նվազեցնելը»,- ասել է նա:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *