Իրանը մշտապես կարկելի Հորմուզի նեղուցով անցումը բոլոր նավերի համար, եթե դրանք մտնեն Թեհրանի հայտարարած արգելված գոտի։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ արգելված գոտու ճշգրիտ կոորդինատները կհայտարարվեն լրացուցիչ։ Այդ գոտով անցման դեպքում դադարեցվում է նավին որևէ ծովային, ապահովագրական և լոգիստիկ ծառայության մատուցումը, իսկ այն կզրկվի նույնիսկ հետագա փորձերով նեղուցով անցնելու իրավունքից։
Մոհեբին նշել է, որ արգելված գոտին կհայտարարվի Հորմուզի նեղուցից արևելք, ներառյալ Չաբահար նավահանգստի շրջաններն ու Օմանի և Արաբական ծովերի հատվածները։
Leave a Reply