«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն առաջիկայում չունի»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ»,- հավելել է նա:
Խանդանյանի խոսքով՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների օրակարգը լայն է, շատ հարցեր կան քննարկելու:
Leave a Reply