Սիրահարների այգում կենցաղային վեճն ավարտվել է ծեծկռտուքով․ ՌԴ քաղաքացի է տուժել

Written by

in

Սեպտեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում ծեծի ենթարկվելու հետևանքով «աջ սրունք-թաթային հոդի դրսային հատվածի սալջարդ» ախտորոշմամբ «Թիվ 2 բուժմիավորում» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը ՌԴ քաղաքացի 40-ամյա Սերգեյ Պ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Վայոց ձորի մարզի բնակիչ 28-ամյա Մեսրոպ Ս․-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր աջ ոտքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Մեսրոպ Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts