TRIPP նախագծի աշխատանքները, վերջին տեղեկությունների համաձայն, նախատեսվում է սկսել 2027 թվականի առաջին ամիսներին, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«TRIPP-ի վերաբերյալ հիմնական բանակցությունները վարվում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, և դա բնական է։ Միևնույն ժամանակ, մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են Ադրբեջանին, քանի որ նախագծի իրականացումը անհնար է առանց մեր երկրի մասնակցության։ Մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ գործընթացը հաջողությամբ է ընթանում։ Նախկինում գործընթացը նախատեսվում էր սկսել այս տարվա վերջին, բայց վերջին տեղեկությունների համաձայն՝ այն նախատեսված է 2027 թվականին», – չորեքշաբթի լրագրողներին ասել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ TRIPP նախագիծը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանն արդեն սկսել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղիների վերականգնումը։
Նա նաև հաստատել է, որ կան միջազգային գործընկերներ, որոնք հետաքրքրված են մասնակցել Նախիջևանի երկաթուղու վերականգնման նախագծին։
Leave a Reply