Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 9-ի գիշերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքին։ Նովոռոսիյսկի մազութի տերմինալում հրդեհ է բռնկվել, գրում է Astra-ն՝ վերլուծելով ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը։ Հրդեհվել է նաև բազմահարկ բնակելի շենքերից մեկը։
Քաղաքի ղեկավար Անդրեյ Կրավչենկոն հայտնել է, որ նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ «Հայտնի է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են ձեռնարկությունների տարածքում եւ բնակելի շենքի հարևանությամբ»,- հայտարարել է նա։
Մազութի տերմինալը Ռուսաստանի ամենամեծ՝ Նովոռոսիյսկի ծովային առևտրային նավահանգստի մաս է կազմում։
Leave a Reply