Համլետ Սահակյանը նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

ՀՀ վարչապետի 2026 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումներով նշանակվել է Ֆինանսների նախարարի տեղակալ՝ միաժամանակ ազատվելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

 

Պաշտոնավարման ընթացքում Համլետ Սահակյանն իր ներդրումն է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ուղղությունների, մեթոդաբանության և ընթացակարգերի կատարելագործման, ինչպես նաև միասնական և արդյունավետ աշխատանքային մոտեցումների ձևավորման գործում։

 

Պետական եկամուտների կոմիտեի թիմն իր երախտագիտությունն է հայտնում Համլետ Սահակյանին՝ պաշտոնավարման տարիներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և պատասխանատվության, մեծ նվիրումի ու արդյունավետ համագործակցության համար։

 

Միաժամանակ, շնորհավորում ենք Համլետ Սահակյանին՝ Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում, որ նրա աշխատանքային գործունեությունը նույնքան արդյունավետ և ազդեցիկ լինի նաև հարկային քաղաքականության և հանրային ֆինանսների ոլորտում՝ նպաստելով նոր նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը, ոլորտի հեռանկարային զարգացմանն ու նոր արժեքների ստեղծմանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts