ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների վերաբերյալ թարմացված պաշտոնական տվյալները:
Բաքուն կեղծ քարոզչական ֆիլմ է նկարել 44-օրյա ռազմական ագրեսիայի մասին
44 -օրյային երբ Սամվել Կարապետյանը կոչով հանդես եկավ՝ գնդակը մեր դաշտում էր, ՀՀ ղեկավարի դաշտում էր․ Նարեկ Կարապետյան
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:
Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ»,- նշվում է քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը 4800 զոհ է ունեցել: ՀՀ նախագահի աշխատակազմը ավելի ուշ պարզաբանել էր, թե նախագահը սխալվել է, զոհերի թիվը 3755 է։
Հիմա էլ ՔԿ-ն ասում է, որ 3755 զոհը միայն զինծառայողների թիվն է, իսկ ընդհանուր թիվը 3833 է եւ հորդորում հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները։
Փաստորեն՝ նախագահի հրապարակած թիվը ՔԿ-ն պաշտոնական չի համարում։
Leave a Reply