Կաշառք տալու եւ ստանալու դեպքերով ձերբակալվել են մարզպետարանի պաշտոնյա ու դպրոցի տնօրեններ

Written by

in

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ ձերբակալվել են:

«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:

Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար»,- հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *