Երեւան: Մեդիամաքս: Համացանցում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն» անունը կրող փաստաթուղթ:
Այն հասանելի է http://sahmanadrutyun.com/ հասցեով եւ ուղեկցվում է «Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների և միջազգային չափանիշների հաշվի առնված վերջնական նախագիծ» գրությամբ:
Նախագծի հեղինակների մասին կայքում հիշատակում չկա:
Նախագիծը բաղկացած է 14 գլխից.
1. Սահմանադրական կարգի հիմունքներ
2. Մարդու իրավունքները եւ ազատություններ
3. Ազգային ժողով
4. Հայաստանի Հանրապետության նախագահ
5. Կառավարություն
6. Դատական իշխանություն
7. Ազգային անվտանգության ծառայություն
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ հասարակական հեռուստատեսություն
9. Տեղական ինքնակառավարում
10. Ինքնավար հիմնադրամ եւ անցումային ժամանակահատվածի կարգավորման հատուկ կարգ
11. Ազգային արժեքների ինստիտուտ (ԱԱԻ)
12. Պետական խորհուրդ
13. Սահմանադրական փոփոխությունների ընդունման կարգը եւ անցումային դրույթներ
14. Եզրափակիչ դրույթներ:
Leave a Reply