Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 1-ին Բաքվի Հեյդար Ալիեւի կենտրոնում կկայանա 2020 թվականի պատերազմին նվիրված «44» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի օգնական Անար Ալաքբարովին:
Ֆիլմի հերոսներն են ադրբեջանական հատուկ նշանակության ուժերի երկու սպա եւ թուրք բժշկուհին:
Ադրբեջանցի դերասանների հետ ֆիլմում նկարահանվել է թուրք դերասանուհի Օզգե Գյուրելը:
Նկարահանումներից առաջ դերասանական կազմը ռազմա-մարտավարական պատրաստություն է անցել հատուկ նշանակության ուժերի ուսումնավարժական բազայում:
Leave a Reply