ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության կազմում, սեպտեմբերի 7–9-ը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին (AIM Congress 2026), որը անցկացվում է «Գլոբալ բարգավաճման վերափոխում…» խորագրով, հայտնում է նախարարությունը։
Սեպտեմբերի 7-ին նա «Ապագայի տնտեսություններ» հարթակի պանելում ներկայացրել է Հայաստանի տեսլականը ԱԲ ենթակառուցվածքների, գերհամակարգչային հաշվարկների և էկոհամակարգի զարգացման ուղղությամբ։
Մանթաշյանը խոսել է փոքր և զարգացող տնտեսությունների հնարավորությունների, ներկայացրել է HPC-ի զարգացման փորձը, «ԱԲ գործարանների պարտեզ» կոնցեպտը, «ԱԲ վիրտուալ ինստիտուտը», ինչպես նաև կիբերանվտանգության ու պատասխանատու ԱԲ կառավարման ծրագրերը՝ շեշտելով միջազգային և պետություն-մասնավոր համագործակցությունը։
Leave a Reply