Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության մի շարք արդիական հարցեր»:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում», – ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Մեդիամաքսը նշում է, որ երկու երկրների առաջնորդների վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հուլիսի վերջին:
Պուտինն ու Ալիեւը «ոտքի վրա» շփվել էին նախորդ շաբաթ Բիշքեկում, որտեղ մասնակցում էին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին:
Leave a Reply