Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրում

Written by

in

Վեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի ԱրմավիրումԿաթողիկոս և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Նման որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։ 

Այն արձանագրել է, որ քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի դատարանին։

Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում: Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արցած Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել կաթողիկոսի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին  հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *