Դրամի արժևորումը վնասում է տնտեսությանը. Արթուր Խաչատրյան |

Written by

in

2018 թվականին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 483 էր։ 44-օրյա պատերազմից և քովիդից հետո՝ 2021 թվականին այն բարձրացավ մինչր 503.8 դրամ մեկ դոլարի դիմաց։ Այդ  և հաջորդող տարիներին  սկսեց շեշտակի աճել Հայաստանի պետական պարտքը։ Հատկանշական է, որ  դրան զուգահեռ սկսեց արագ արժևորվել հայկական դրամը։ 2024 -ին մեկ դոլարի միջին փոխարժեքը հասավ 392.7 դրամ, 2026 թվականին դրամի արժևորման նոր փուլ սկսվեց և ներկայում մեկ դոլարի փոխարժեքը իջել է մինչև 362.3 դրամի։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Տնտեսագետների մոտ կարծիք կա, որ հակառակ դրամի ազատ լողացող փախարժեքի մասին ԿԲ-ի մշտական պնդումների, կառավարությունը նպաստում է դրամի արժևորմանը, որպեսզի որոշակի չափով թևթևացնի պետական պարտքի սպասարկումը, որը հասել է առավելագույնին։ Այսինքը գործադիրին ձեռնտում է շուկայից արտաքին պարտքը սպասարկելու համար էժան դոլարի գնումը, որպեսզի, օրինակ 360 դրամով գնված դոլարով ապահովի ժամանակին 450-500 դրամ արժողությամբ դոլարային վարկի սպասարկումը։  2025 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար հատկացվել է 1 տրիլիոն 117 մլրդ դրամ, որից 723.0 մլրդ դրամը կազմել է պարտքի գծով մարումները, իսկ 394.1 մլրդ դրամը՝ տոկոսավճարներ։ 2026 թվականին պետական պարտքի սպասարկման համար կառավարությունը կվճարի արդեն 1 տրիլիոն 53 մլրդ դրամ։ Եթե պետական պարտքը սպասարկելու տեսանկյունից դրամի արժևորումը ձեռնտում է, ապա այն ինչպես է ազդում ՀՀ տնտեսության վրա ընդհանրապես»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *