Ի՞նչ սկանդալային դեպքով է հայտնի Բյուրեղավանի համայնքապետը. ինչ է կատարվում համայնքում

Written by

in

Բյուրեղավանում ջրի հետ կապված խնդիրները կարծես չեն ավարտվում։ Սեպտեմբերի 6-ին համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի, որոնցից երեքը հոսպիտալացվել են։ Այսօր ՀՎԿԱԿ-ը կրկին նմուշառում է իրականացնում՝ պարզելու հիվանդացության պատճառները։

Ուշագրավ է, որ սա Բյուրեղավանում ջրի հետ կապված առաջին նման դեպքը չէ։

Դեռևս հուլիսին ArmLur.am-ը գրել էրլ որ համայնքում աղիքային վարակների դեպքերի ֆոնին ջրի 14 նմուշներից երեքում շեղումներ էին հայտնաբերվել։ Այն ժամանակ ևս բնակիչներին հորդորվել էր ծորակի ջուրը չօգտագործել կամ օգտագործելուց առաջ եռացնել։

Այս իրավիճակում բնական հարց է առաջանում՝ ի՞նչ հետևություններ են արվել նախորդ դեպքերից հետո, և ինչո՞ւ է նույն խնդիրը կրկին հայտնվում օրակարգում։

ArmLur.am-ը տեղեկացրել էր,մոր Բյուրեղավանի համայնքապետը Հակոբ Բալասյանն է, ում անունը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել էր նաև այլ պատճառներով։ 2025 թվականի հոկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Բալասյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 9 դրվագով։ Գործը վերաբերում էր ձևական աճուրդների միջոցով հողերի ենթադրյալ ապօրինի օտարմանը։ Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցվել էր։

Այս ֆոնին Բյուրեղավանում այսօր կրկին առաջացած ջրի խնդիրը հատկապես ուշագրավ է։ Բնակիչների առողջությանը վերաբերող հարցում պատասխանատվությունը միայն ջրամատակարարող ընկերության վրա դնելը բավարար չէ․ անհրաժեշտ է հասկանալ նաև համայնքապետարանի ձերբակալվածների շրջանակը։

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել նախորդ դեպքերից հետո, արդյո՞ք իրականացվել են ջրագծերի և ջրամբարների լրացուցիչ ուսումնասիրություններ, ո՞վ է վերահսկել ջրի որակը և, ամենակարևորը, ինչո՞ւ են Բյուրեղավանի բնակիչները կրկին կանգնել նույն խնդրի առաջ։

Այս հարցերի պատասխանները հատկապես կարևոր են հիմա, երբ պաշտոնական մարմինները դեռևս ուսումնասիրում են պատճառները, իսկ քաղաքացիների մի մասը ստիպված է խուսափել ծորակի ջրից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *