Ռուսաստանին և Հայաստանին կապում են հատուկ հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը․ նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Մեզ համար Հայաստանը ոչ միայն ինքնիշխան պետություն է, ինչն, իհարկե, այդպես է։ Այն ինքնիշխան, անկախ պետություն է՝ հին արմատներով, հին, զարմանալի մշակույթով, այլև՝ պետություն, որի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք մեր ընդհանուր պատմության շնորհիվ», – նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ երկու երկրները կապված են խաղաղությամբ, միջպետական հարաբերություններով և այդ հարաբերությունները զարգացնելու ռազմավարական ծրագրերով։
«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն և աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված էին ինչպես աշխարհաքաղաքական գործոնների հետ, ինչպես ասում են դիվանագետներն, այնպես էլ այն բանի հետ, ինչը ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը և փոխըմբռնումը․ սրանք իրական կապեր են, ոչ թե հանգույցներ, այլ կապեր», – ընդգծել է Զախարովան։
Leave a Reply