«Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում»,- անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսից հետո լրագրողներին ասաց ԱԽ ներկայիս քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ անձնական կյանք չունի, ապրում է «լայֆ» ռեժիմով». «Ոչ բոլորն են պատրաստ ապրել լայֆ ռեժիմով, չունենալ անձնական տարածք։ Եկել եմ գրքի շնորհանդեսին, ինձ հարցնում եմ՝ իմ հարսանիքից, բոլորը քննարկում են իմ անձնական կյանքը, բոլորը զբաղվում են իմ երեխաներով, իմ կոշիկներով»։
Սիմոնյանը նաև ասաց, որ փոխարինելով Արմեն Գրիգորյանին՝ նրա հետ հանդիպում ունեցել է, «դա համակարգ է», շատ լավ, ընկերական հարաբերություններ ունի նրա հետ։
Leave a Reply