Յուրայիններին իր հետ է տարել․ «Հրապարակ»

Written by

in

Յուրայիններին իր հետ է տարել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանը Սիմոնյանի խորհրդական է նշանակվել, օգնական Աշխեն Հայրապետյանը՝ նույնպես, խոսնակ Մովսես Հարությունյանն էլ նոր աշխատավայրում խոսնակի պարտականություններն է ստանձնել։ Բայց Արմեն Գրիգորյանի կադրերը հիմնականում մնացել են, միայն մի քանիսն են իրենց դիմումների համաձայն հեռացել` Գրիգորյանի խոսնակը, օգնականը, խորհրդականներ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *