Ադրբեջանի օմբուդսմենը հերքել է տեղեկությունները, որ Ադրբեջանում կալանավորված հայերը ենթարկվում են կրոնական խտրшկանության և խnշտանգումների

Written by

in

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հերքել է Հայաստանում հնչած մեղադրանքները, որ Ադրբեջանում կալանավորված հայերը ենթարկվում են կրոնական խտրականության և խոշտանգումների, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նա նշել է, որ այս մեղադրանքների վերաբերյալ որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել։

Օմբուդսմենի մոնիթորինգի ընթացքում նշվել է, որ «կալանավորված անձանց իրավունքները ապահովվել են միջազգային չափանիշներին համապատասխան, և նրանք հասանելիություն են ունեցել բժշկական օգնությանը և այլ ծառայություններին»։

Օմբուդսմենը նշել է, որ նման մեղադրանքները ծառայում են հասարակական կարծիքը մոլորեցնելուն, կրոնական հակամարտություններ ստեղծելուն և ադրբեջանա-հայաստանյան խաղաղության գործընթացին վնաս հասցնելուն։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts