Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում, որ 44-օրյա պшտերազմում զnհերի թիվը 3,755 է․ նախագահի աշխատակազմից պարզաբանում են

Written by

in

Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման, պարզաբանում է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։

«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,-հստակեցնում է Մարգարյանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *