Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր

Written by

in

Օգոստոսի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Կոտայք գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Վասիլ Թ․-ի վարած «Mercedes C» մակնիշի և 41-ամյա Նորայր Ս․-ի վարած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկուսն էլ հայտնվել են հետիոտի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *