Հայտնի է՝ երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Written by

in





Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքինժամկետը երկարացնելու հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16։00-ին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատարանից։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 6-ին։ Իրավապահները նախ շուրջ 12 ժամ խուզարկություններ են իրականացրել ինչպես նրա առանձնատանը, այնպես էլ՝ նրան պատկանող ընկերություններում, ընդհանուր՝ մոտ 70 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվել։ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու հատկանիշներով։Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։

Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և ՀՀ են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։ Այնուհետև, ըստ ՔԿ-ի, փորձել են խեղաթյուրել ձեռք բերված գույքերի աղբյուրները։

Բացի այդ, ըստ ՔԿ տարածած հաղորդագրության, Գ.Ծ.-ն հանդիսանալով ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության, կազմակերպել և ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը, այդպիսով քողարկելով և թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք:
Գագիկ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, ավելին, պաշտպանները պնդում են, որ Ծառուկյանն այս գործով ընդհանրապես պետք է տուժող լիներ, ոչ թե՝ մեղադրյալ։




դիտվել է 157 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *