«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել են բույսերի բազմազանության մշտադիտարկման աշխատանքներ | Հայաստան

Written by

in

«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են իրականացրել «Խաչաձոր» տեղամասում։ Այս մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։

Մասնավորապես, մասնագետները հետազոտել են նախկինում տեղադրված փորձահրապարակները՝ նպատակ ունենալով գնահատել բուսական բազմազանության պահպանման վիճակը և դրա դինամիկ փոփոխությունները ժամանակի ընթացքում։

Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցության շրջանակում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *