Մոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանը

Written by

in



Սպորտ





Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իր մեկնաբանությունն է տվել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ կատալոնական «Բարսելոնա» չկայացած տեղափոխության վերաբերյալ։

«Որպես կանոն, ես միշտ ասում եմ՝ եթե ֆուտբոլիստը դժգոհ է, ապա այդ հարցը պետք է կարգավորվի մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը, հակառակ դեպքում նա պարզապես չի խաղա։ Սակայն ինձ թվում է, որ մինչև մրցաշրջանի ավարտը Ալվարեսը կարևոր դերակատարում կունենա «Ատլետիկոյում»»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա արգենտինացի հարձակվողն Իսպանիայի Լա լիգայում առայժմ մասնակցել է միայն մեկ հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

Հավելենք նաև, որ այսօր սեպտեմբերի 4-ին մադրիդյան թիմն արտագնա խաղում ուժերը կչափի «Բետիսի» հետ։


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *