Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն արձագանքել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դավթյանից ապօրինի գույքի բռնագանձման մասին դատախազության հաղորդագրությանը։
«Սա ընդամենը մի վառ օրինակ է, թե ինչու է Երևանը մինչ այսօր այսքան կուտակված խնդիրների առջև, որովհետև քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել:
Այսօր չեք գտնի գեթ մեկ պաշտոնյա Երևանի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից, ով ունի օրինական եկամուտներով չհիմնավորված դրամական միջոցներ կամ գույք»,- գրել է նա:
Leave a Reply