«Խոսրովի անտառ» արգելոցում իրականացվել են հետազոտական աշխատանքներ

Written by

in

«Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կատարել են հետազոտական աշխատանքներ «Խաչաձոր» տեղամասում։ Այդ մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից:

Ուսումնասիրվել են նախկինում տեղադրված փորձահրապարակները՝ նպատակ ունենալով գնահատել բուսական բազմազանության պահպանումը և դրա դինամիկ փոփոխությունները ժամանակի ընթացքում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցության շրջանակում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *