Ադրբեջանում հայտարարել են արեւմտյան մեդիաների «տեղեկատվական գրոհի» մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը հայտարարել է, որ «վերջին շրջանում մի շարք արեւմտյան մեդիառեսուրսներում Ադրբեջանի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության արշավ է ծավալվում»։

Գործակալության հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Բրիտանական The Independent եւ The Guardian թերթերի, բրիտանական BBC հեռուստառադիոհեռարձակող ընկերության, ամերիկյան CNN հեռուստաալիքի, ֆրանսիական Le Monde թերթի, լեհական TVP հեռուստաալիքի եւ այլ ռեսուրսների հրապարակած նյութերում ակնհայտ միակողմանի մոտեցումը եւ անհիմն դատողությունները Ադրբեջանի միջազգային վարկանիշի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի մաս են հանդիսանում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *