Սիսիան համայնքին է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը | Հայաստան

Written by

in

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում, ուսումնասիրել է Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զբոսայգու տարածքում գտնվող 0,05308 հեկտար մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել էր ֆիզիկական անձի։ Դատախազի ներկայացրած միջնորդագրի հիման վրա Սիսիանի համայնքապետարանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում Կադաստրի կոմիտեում դադարեցվել է դեռևս 2009 թվականին կնքված կառուցապատման իրավունքի գրանցումը, և 997 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է համայնքին։

Ընդհանուր առմամբ, 9595.68 քառակուսի մետր տարածք զբաղեցնող «Մայիսի 28» զբոսայգու հողատարածքները կառուցապատման իրավունքով հատկացված են եղել 17 անձի։ Դատախազական ներգործության արդյունքում առ այսօր համայնքին է վերադարձվել 6 անձի տրամադրված ավելի քան 4100 քառակուսի մետր մակերեսով 8 հողատարածք, ხოლო մյուս 11 անձին տրամադրված 12 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքները ընթացքի մեջ են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *