Անկախ ամեն ինչից՝ արտահանման դիվերսիֆիկացումը պետք է դառնա Հայաստանի ռազմավարությունը. Փաշինյան

Written by

in

Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը պետք է դառնա Հայաստանի կառավարության ռազմավարությունը նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանը չեղարկի Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները։ Այս մասին սեպտեմբերի 3-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ, որ նույնիսկ եթե ԵԱՏՄ-ի ներսում բոլոր խնդիրները վերացվեն, դիվերսիֆիկացումը պետք է դառնա մեր ռազմավարությունը։ Չնայած ամեն ինչին՝ մենք չպետք է շեղվենք այս ուղղությունից։ Այնուամենայնիվ, պետք է ուրախությամբ արձանագրենք, որ, իհարկե, խնդիրը եղել է և կա, բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը լուծվում է պետական և մասնավոր հատվածների ջանքերի շնորհիվ», – վստահեցրել է Փաշինյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *