Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միությանը միանալու Սերբիայի եւ Հայաստանի ցանկությունը «շատ շուտով կանհետանա», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում անցկացվող միջոցառումներից մեկի ելույթում Լավրովն ասել է.
«Տնտեսապես Եվրոպական միությունը կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր կարճատեսության, եթե չասենք՝ հիմարության պատճառով:
Իներցիայով մեր սերբ բարեկամները, մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ մենք ուզում ենք մտնել Եվրամիություն: Վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը շատ շուտով կանհետանա»:
Leave a Reply