Սեպտեմբերի 3–ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայկական ատոմակայանի խնդրին։
«Ատոմակայանի հետ կապված մենք արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերել էինք, որ սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։
Ես նախկինում էլ եմ ասել, որ այս հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին/որակ լավագույն հարաբերակցությունը, ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»։
Leave a Reply