«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան |

Written by

in

ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց․

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ` ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ` 24, բանջարեղեն` 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»։

Նա նաև նշեց, որ, օրինակ, շշալցված կոնյակի դեպքում նախորդ տարվա համեմատ այս տարի արտահանվել է 19 տոկոսով շատ, կոնյակի սպիրտի դեպքում` 12 տոկոսով շատ, գինու դեպքում` 8 տոկոսով պակաս, միրգ–բանջարեղեն` 1 տոկոս պակաս, պահածոների դեպքում` 18 տոկոսով շատ, չոր մրգեր և բանջարեղեն` 151 տոկոսով շատ։

«Կան ուղղություններ, որ նվազել են: Օրինակ՝ ծաղիկների դեպքում մենք 27 տոկոս նվազում ունենք: Անցած տարվա օգոստոսի 1-ի դրությամբ արտահանել էինք 39 մլն հատ ծաղիկ, այս տարի՝ 30 մլն 100 հազար հատ»,- հավելեց Պապոյանը՝ նաև տեղեկացնելով, որ այս տարի ծաղիկ արտահանվել է 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16, ինչը աննախադեպ է ՀՀ-ի արտահանման աշխարահագրության մասով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts