«Մենք հիմա օբյեկտիվ հանգամանքների բերումով… սուբյեկտիվ հանգամանքների բերումով պետք է անենք այն, ինչի մասին 8 տարի խոսում ենք, բայց չենք անում»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս 8 տարիների ընթացքում ասել են՝ «այն, ինչ մենք անվանում ենք գյուղատնտեսություն, այդ ոլորտն ու երևույթը հեռանկար չունի»։
«Խոսքը գյուղատնտեսության ինդուստրիալիզացիայի մասին է։ Եթե գյուղատնտեսությունն ինդուստրիալիզացիայի չի ենթարկվում, խնդիր է ունենալու։
Բերքը նախ պետք է հայտնվի հոսագծի վրա, հետո նոր արտահանվի։ մենք ինչ որ կտորներ ունենք, բայց այդ հոսքագիծը ճունենք։ Շատ կարևոր է, որ մենք այդ լոգիստիկ կենտրոնների ու տեսակավորման կայանների վրա աշխատենք»,- ասաց Փաշինյանը։
Leave a Reply