«Օտարերկրյա գործակալ» էի, բայց մեղադրականում դրա մասին ոչ մի բառ չկա. Թևանյան

Written by

in





Կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը ամբողջությամբ շինծու է, իսկ հետապնդման միակ պատճառը իր ընդդիմադիր գործունեությունն է։

Թևանյանի խոսքով՝ սկզբում իրեն մեղադրում էին օտարերկրյա, մասնավորապես՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանցելու մեջ։ Սակայն, ըստ նրա, դատարան ուղարկված մեղադրական եզրակացության մեջ այդ մեղադրանքները ներառված չեն։

Նա նաև պնդում է, որ գործի 9 հատորներում հայ-ռուսական հարաբերությունների և Ռուսաստանի թեման անցնում է «կարմիր թելի» նման, սակայն մեղադրական եզրակացության մեջ Ռուսաստանը որպես «թշնամական պետություն» բնորոշող ուղիղ ձևակերպում չկա։

Թևանյանը նաև հայտարարել է, որ իր համակիր Արեգնազ Մանուկյանի կալանավորումը նպատակ ուներ իր դեմ ցուցմունք ստանալ, սակայն, ըստ նրա, այդ փորձը չի հաջողվել։

Թևանյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 8-ին։




դիտվել է 63 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *