Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը. այս հարցի շուրջ Մոսկվայի հետ որևէ շփում չկա, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումում (EEF):
«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը Հայաստանի գործն է: Ինչ էլ որ որոշեն, դա նրանց ինքնիշխան իրավունքն է»,-ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին:
«Եվ մեր իրավունքն է լուծել այն արտոնությունների հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մոտենա ԵՄ-ին», – ընդգծել է Օվերչուկը:
Leave a Reply