Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ՝ չնայած Ռուսաստանի հետ բարեկամության պատմական կապերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
«Եթե դուք որոշում եք կայացրել շարժվել դեպի ԵՄ, դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է: Մեզ հայ ժողովրդի հետ կապում են բարեկամության պատմական կապեր և նույնիսկ ավելին, քան բարեկամությունը: Մենք հայ ժողովրդի հետ փոխհարաբերությունների շատ խոր արմատներ ունենք: Բայց միաժամանակ մեկ և մյուս կազմակերպությունում գտնվելն ուղղակի անհնար է», – ասել է նա:
Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ-ն բավականին մեծ արտոնություններ է տալիս Հայաստանին, ներառյալ էներգակիրների ցածր գները:
«ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանը բավականին մեծ արտոնություններ է ստանում: Ես հիմա չեմ խոսում նույնիսկ էներգակիրների գների մասին՝ $138, իսկ Եվրոպայում €800՝ 1,0000 խորանարդ մետրի դիմաց: Բայց հարցը դա չէ: Ե՛վ մեր շուկան, և՛ այնտեղ օբյեկտներ են կառուցվում, շատ-շատ ամեն տեսակի արտոնություններ: Դե ուրեմն օգտագործեք արտոնությունները մեզ հետ աշխատանքում», – ասել է նա:
դիտվել է 159 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրիասյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Leave a Reply